This article was published in Alik Newspaper in Tehran on October 12, 1974. It was written in traditional spelling. I have converted it to the current spelling that is used in Armenia. I have not edited the original piece.
Իրականության Էությունը
Ինչ է իրականության էությունը և ինչ է կյանքի իրականությունը։ Սա մի հարց է որ դարեր շարունակ փիլիսոփաներ և մտավորականներ դրել ու խորհել են այդ մասին և տարբեր պատասխաններ են գտել, բայց մինչ այժմ որևէ մեկը չի կարողացել գտնել կյանքի ինչ լինելը։
Այժմ մենք շատ ենք հեռացել իրականությունից և զբաղվում ենք այն խնդիրներով, որոնք խոր հիմքեր չունեն և միայն դրանց արտաքինն է մեզ խաբում և այդ խնդիրները գնալով այնքան են մեծացել կարևոր դարձել, որ պատճառ է դարձել մենք մոռանանք մեր կյանքի նպատակը։
Ընդհանրապես այն հանրություններն են հետամնաց, որոնց ժողովուրդը զբաղված է հասարակ և առօրյա խնդիրներով, և շատ ձևական կյանք ունեն, այսինքն ամուսնանալ, երեխա ունենալ, երեխան յոթ տարեկանից անպայման դպրոց գնա, սեր կամ ենդունակություն ունի թե ոչ, որպեսզի կարողանա հետագային լավ դրամ աշխատել։ Բայց մի հանրության մեջ, ուր արժեք է տրվում արվեստին ու գեղարվեստին, այդ ժամանակ է, որ մարդ կարող է ճանաչել իրեն և զգալ իր էությունը։
Մենք որ կախված ենք մեր հանրության սովորություններից՛ չենք կարող ճանաչել մեզ, որովհետև չգիտենք մի գործ որ անում ենք կամ մի հակազդեցություն ենք ցույց տալիս, իսկապես այդ մենք ենք և դա բխում է մեր բնազդից թե այդ անուղղակի կերպով պարտադրված է մեր շրջապատի կողմից։
Քաղաքավարությունը մեզ սովորեցնում է ցուցամոլություն անել, այսինքն եթե չենք սիրում և չենք հարգում դիմացինին, պետք է ցույց տանք, որ այդպես չէ։ Եւ ցուցամոլությունը մեզ հեռացնում է իրականությունից։
Չգիտեմ իմ մտքերը որքան մոտ են կյանքի իրականության,
բայց իմ կարծիքով կիյանքի իրականության արժեքը իր վերացական գոյականների մեջ է, որոնց
չենք կարող մի որոշված արժեք տալ, այլ ամեն մարդ ինքը պետք է գտնի նրանց հոգեկան արժեքը
և հաճույք ստանա կյանքից։
No comments:
Post a Comment